11:17  ,  30 հոկտեմբերի, 2026

Ծանրամարտի ԱԱ. Մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունը այսօր Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգա աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը: 

Այս քաշային կարգում մեդալի համար կպայքարի 12 մարզուհի: Ալեքսանրդա Գրիգորյանի նախնական հայտը 215 կգ է:

57 կգ քաշային կարգի А խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 12:00-ին:

2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ արդյունք (81+115):

2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունում 55 կգ քաշայինների պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 205 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում նա 85կգ-ով գրավեց 12-րդ տեղը, հրում վարժությունում բարձրացրեց 120 կգ՝ նվաճելով նաեւ փոքր արծաթե մեդալ։ 2024 թվականին ճանաչվեց Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:

2025 թ. ապրիլին Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդների եւ մինչև 23 տարեկանների առաջնություններում նաճեց տիտղոսը՝ 214 կգ (91+123):

Մեկ ամիս անց Պերուի մայրաքաղաք Լիմայում դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 204 կգ (88+116):

2025 թ. Եվրոպայի առաջնությունում Քիշնեւում Ալեքսանդրա Գրիգորյանը արծաթե մեդալ նվաճեց: 20-ամյա գյումրեցի ծանրորդը կանանց 55 կգ քաշայինների պայքարում երկամարտում գրանցեց 202 կգ արդյունք (85+117):

2026 թ. ապրիլին Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 210 կգ արդյունքում նվաճեց արծաթե մեդալ (91+119):

Հոկտեմբերին Ալբանիայում անցկացված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հռչակվեց  չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 202 կգ արդյունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում