14:44  ,  19 նոյեմբերի, 2019

Բոնուչի․ Դեռ երբեք այսպես չէի վայելել խաղը Իտալիայի հավաքականում

Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին ամփոփել է Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի մրցելույթները Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում։

«Դեռ երբեք այսպես չէի վայելել խաղը Իտալիայի հավաքականում։ Նոր դարաշրջան է սկսվել ազգային թիմում։ Հնարավոր է՝ մենք երբեմն ռիսկի ենք դիմում, բայց մենք ցուցադրում ենք լավ ֆուտբոլ, հետաքրքիր կոմբինացիաներ, վերահսկում ենք գնդակը։ Մենք հաճույք ենք ստանում այս խաղից։

Սակայն եվրոպական հավաքականների լավագույն քառյակում հայտնվելու համար դեռ պետք է առաջադիմենք եւ տարիներ շարունակ ցուցադրենք այսպիսի խաղ»,- Բոնուչիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի բոլոր հանդիպումներն ավարտել է հաղթանակով։ Վերջին տուրում իտալացիները 9։1 հաշվով հաղթել են Հայաստանի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս