01:45  ,  19 նոյեմբերի, 2019

Իսպանիան 5 գոլ խփեց Ռումինիային, Շվեյցարիան և Դանիան ուղեգրեր նվաճեցին (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպումներն անցկացրեցին D և F խմբերի թիմերը:

D խմբում Շվեյցարիայի հավաքականը 6:1 հաշվով հաղթանակ տարավ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ և նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր:

Խմբի մյուս խաղում Դանիան ու Իռլանդիային չորոշեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Դանիայի հավաքականը D խմբում 16 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ ձեռք բերելով խմբի երկրորդ ուղեգիրը:

F խմբի առաջատար Իսպանիայի հավաքականը տնային խաղում 5:0 հաշվով հաղթանակ տարավ Ռումինիայի նկատմամբ: Նորվեգիան 2:1 հաշվով հաղթեց Մալթային, իսկ Շվեդիան 3:0 հաշվով առավելության հասավ Ֆարերյան կղզիների նկատմամբ:

Եվրո-2020, ընտրական մրցաշար, 10-րդ տուր

D խումբ

Ջիբրալթար - Շվեյցարիա՝ 1:6 (տեսանյութ)

Ռեկե Ստուկե, 74 - Չեդրիկ Իտեն, 10, 84, Ռուբեն Վարգաս, 50, Ֆասնախտ, 57, Լորիս Բենիտո, 75, Գրանիտ Ջակա, 86

Իռլանդիա - Դանիա՝ 1:1

Մաթ Դոհերտի, 85 - Մարտին Բրայթուայթ, 73

F խումբ

Մալթա - Նորվեգիա՝ 1:2

Պոլ Ֆենեչ, 40 - Ջոշուա Քինգ, 7, Սեորլոթ, 62

Իսպանիա - Ռումինիա՝ 5:0 (տեսանյութ)

Ֆաբիան, 8, Ժերար Մորենո, 33, Ալվարո Մորատա, 43, Ադրիան Ռուս, 45 (ինքնագոլ), Միկել Օյարզաբալ, 90

Շվեդիա - Ֆարերյան կղզիներ`3:0 (տեսանյութ)

Սեբաստիան Անդերսոն, 29, Մաթիաս Սվանբերգ, 72, Ջոն Գուիդետի, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով