01:38  ,  17 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Գերմանիան, Հոլանդիան, Խորվաթիան ու Ավստրիան եզրափակիչ փուլում են, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեց նախավերջին տուրը։ Տեղի ունեցան C, E, G, I խմբերում ընդգրկված թիմերի հանդիպումները։

Եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին եւս չորս թիմեր՝ Գերմանիան, Հոլանդիան, Խորվաթիան ու Ավստրիան։

Եվրո-2020, ընտրական փուլ, 9-րդ տուր

C խումբ

Գերմանիա - Բելառուս՝ 4։0 (տեսանյութ)

Մատիաս Գինտեր, 41, Լեոն Գորեցկա, 49, Տոնի Կրոս, 55, 83

Հյուսիսային Իռլանդիա - Հոլանդիա՝ 0։0 (տեսանյութ)

E խումբ

Խորվաթիա - Սլովակիա՝ 3։1 (տեսանյութ)

Նիկոլա Վլաշիչ, 56, Բրունո Պետկովիչ, 60, Իվան Պերիշիչ, 74 - Ռոբերտ Բոժենիկ, 32

Հեռացում՝ Ռոբերտ Մակ (Սլովակիա), 66, երկրորդ դեղին քարտ

Ադրբեջան - Ուելս՝ 0։2 (տեսանյութ)

Կիֆեր Մուր, 10, Հարի Ուիլսոն, 34

G խումբ

Ավստրիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 2։1

Դավիդ Ալաբա, 7, Շտեֆան Լյայներ, 48 - Վլատկո Ստոյանովսկի, 90+3

Իսրայել - Լեհաստան՝ 1։2

Մունաս Դաբուր, 88 - Գժեգոժ Կրիխովյակ, 4, Կշիշտոֆ Պյոնտեկ, 54

Սլովենիա - Լատվիա՝ 1։0

Իգոր Տարասով, 53, ինքնագոլ

 

I խումբ

Ռուսաստան - Բելգիա՝ 1։4 (տեսանյութ)

Գեորգի Ջիկիա, 79 - Տորգան Ազար, 19, Էդեն Ազար, 33, 40, Ռոմելու Լուկակու, 72

Կիպրոս - Շոտլանդիա՝ 1։2 (տեսանյութ)

Գեորգիոս Էֆրեմ, 47 - Ռայան Քրիստի, 12, Ջոն Մաքգին, 53

Սան Մարինո - Ղազախստան՝ 1։3

Ֆիլիպո Բեռարդի, 76 – Բակտիյոր Զայնուտդինով, 6, Գաֆուրժան Սույումբաեւ, 22, Ալեքսեյ Շչետկին, 26

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով