18:02  ,  16 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը մեկնեց Իտալիա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային թռիչքով մեկնեցին իտալական Պալերմո քաղաք, որտեղ կանցկացվի Եվրո-2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Իտալիա - Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 22 ֆուտբոլիստ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»            

Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան» 

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                 

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան

Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ                                                       

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ» 

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» 

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Հարձակվողներ

Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան) 

Ազգային թիմի հետ Իտալիա չի մեկնել Ռումյան Հովսեփյանը, որը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած Հայաստան - Հունաստան (0։1) խաղում ստանալով այս որակավորման փուլում իր երրորդ զգուշացումը, որակազրկված է և չի կարող մասնակցել Իտալիա - Հայաստան հանդիպմանը։

Անձնական հարցերի հետ կապված՝ հավաքականի հետ Իտալիա չի մեկնել նաև Ռոման Բերեզովսկին, որն արդեն վերադարձել է Ռուսաստան:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով