Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրում Իտալիայի ազգային հավաքականն արտագնա հանդիպում անցկացրեց Բոսնիայի հետ:
Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Ֆրանչեսկո Աչերբին, Լորենցո Ինսինյեն և Անդրեա Բելոտին:
D խմբում Շվեյցարիան 1:0 հաշվով առավելության հասավ Վրաստանի նկատմամբ: Դանիան 6:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին:
F խմբում Շվեդիայի հավաքականը Մարկուս Բերգի և Ռոբերտ Կուայսոնի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ և ձեռք բերեց F խմբի երկրորդ ուղեգիրը: Խմբի առաջատար Իսպանիայի հավաքականը տնային խաղում 7:0 հաշվով հաղթանակ տարավ Մալթայի նկատմամբ:
Եվրոպայի առաջնություն, ընտրական փուլ, 9-րդ տուր
D խումբ
Դանիա - Ջիբրալթար՝ 6:0 (տեսանյութ)
Ռոբերտ Սկով, 12, 64, Կրիստիան Գիտկյաեր, 47, Մարտին Բրայտվայթ, 51, Կրիստիան Էրիկսեն, 85, 90
Շվեյցարիա - Վրաստան՝ 1:0 (տեսանյութ)
Սեդրիկ Իտեն, 77
F խումբ
Ռումինիա - Շվեդիա՝ 0:2 (տեսանյութ)
Մարկուս Բերգ, 18, Ռոբին Կուայսոն, 34
Իսպանիա - Մալթա՝ 7:0 (տեսանյութ)
Ալվարո Մորատա, 23, Սանտի Կասորլա, 41, Պաու Տորես, 62, Պաբլո Սարաբիա, 63, Դանիել Օլմո, 69, Խերար Մորենո, 71, Խեսուս Նավաս, 85
J խումբ
Բոսնիա և Հերցեգովինա - Իտալիա՝ 0:3 (տեսանյութ)
Ֆրանչեսկո Աչերբի, 21, Լորենցո Ինսինյե, 37, Անդրեա Բելոտի, 52
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի