19:37  ,  15 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հունաստանի դեմ

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին խաղում։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հունաստանի հավաքականին։

Դարպասապահ․ Արամ Հայրապետյան («Ուրարտու»)։

Պաշտպաններ․ Հովհաննես Համբարձումյան («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Ալաշկերտ»), Անդրե Կալիսիր («Գյոտեբորգ», Շվեդիա), Կամո Հովհաննիսյան:

Կիսապաշտպաններ․ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ») , Ռումյան Հովսեփյան («Արդա», Բուլղարիա), Էրիկ Վարդանյան («Սոչի»), Տիգրան Բարսեղյան («Կայսար», Ղազախստան)։

Հարձակվող․ Ալեքսանդր Կարապետյան  («Սոչի», Ռուսաստան):

Հայաստան - Հունաստան հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով