01:39  ,  15 նոյեմբերի, 2019

Անգլիան և Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթանակներ տարան, Ֆրանսիան և Թուրքիան ուղեգրեր ձեռք բերեցին (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 9-րդ տուրում պայքարը սկսեցին A, B և H խմբերում ընդգրկված թիմերը:

Եվրոպայի առաջնության որակավորման փուլը հաղթահարեցին և մրցաշարի խմբային փուլի ուղեգրեր ձեռք բերեցին Անգլիան, Ֆրանսիան և Թուրքիան:

A խմբում ընդգրկված Անգլիայի հավաքականը խոշոր՝ 7:0 հաշվով հաղթանակ տարավ Մոնտենեգրոյի թիմի նկատմամբ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը: Աչքի ընկան նաև Ալեքս-Օքսլեյդ Չեմբեռլենը, Մարկուս Ռաշֆորդը և Թեմի Աբրահամը:

B խմբում ընդգրկված Պորտուգալիայի հավաքականը 6:0 հաշվով հաղթեց Լիտվային: Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի, Պիցին, Գոնսալո Պասենսան և Բեռնարդու Սիլվան՝ գոլերի հեղինակ:

H խմբում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն ուժերը չափեց Մոլդովայի հետ և դժվարին հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Դիդյե Դեշամի գլխավորած թիմի կազմից գոլերի հեղինակ դարձան Ռաֆայել Վարանն ու Օլիվյե Ժիրուն:

Եվրո-2020, ընտրական փուլ, 9-րդ տուր

A խումբ

Չեխիա - Կոսովո՝ 2:1

Ալեքս Կրալ, 70, Օնդրժեյ Չելյուստկա, 79 - Ատդի Նուհիու, 50

Անգլիա - Մոնտենեգրո՝ 7:0 (տեսանյութ)

Ալեքս-Օքսլեյդ Չեմբեռլեն, 11, Հարի Քեյն, 18, 24, 37, Մարկուս Ռաշֆորդ, 30, Ալեքսանդր Շոֆրանաց, 66 (ինքնագոլ), Թեմի Աբրահամ, 84

B խումբ

Պորտուգալիա - Լիտվա՝ 6:0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 7, 22, 65, Պիցի, 52, Գոնսալո Պասենսա, 56, Բեռնարդու Սիլվա, 63

Սերբիա - Լյուքսեմբուրգ՝ 3:2

Ալեքսանդր Միտրովիչ, 11, 43, Նեմանյա Ռադոնիչ, 70 - Ժերսոն Ռոդրիգես, 54, Դավիդ Տյուրպել, 75

H խումբ

Թուրքիա - Իսլանդիա՝ 0:0 

Ալբանիա - Անդորրա՝ 2:2

Բեկիմ Բալայ, 6, Ռեյու Մանայ, 55 - Կրիստիան Մարտինես, 18, 48

Ֆրանսիա - Մոլդովա՝ 2:1 (տեսանյութ)

Ռաֆայել Վարան, 35, Օլիվյե Ժիրու, 79 (11մ.) - Վադիմ Ռացա, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով