Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը նոյեմբերի 15-ին «Հանրապետական» ստադիանում անցկացվելիք Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի երևանյան վերջին հանդիպումից առաջ կանցկացնի ավանդական երթ։ Հայաստանի հավաքականը կընդունի հույներին։
«Ամբողջ տարվա ընթացքում ազգային հավաքականի հանդիպումներից առաջ FAF-ը մայրաքաղաքի կենտրոնում իրականացրեց մարդաշատ ֆուտբոլային երթեր և ֆուտբոլային մթնոլորտ ստեղծեց քաղաքում խաղից ժամեր առաջ։ Տարվա վերջին երևանյան խաղից առաջ ևս լինելու է երկրպագուների միասնական երթ, որի համար հավաքվում ենք նոյեմբերի 15-ին, ժամը 18։00-ին Օպերայի Արամ Խաչատրյան արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 19։00-ին։
FAF-ի հետ թիմին աջակցելու համար կարող եք ձեռք բերել արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածի տոմսեր։ FAF-ականները լինելու են սև շապիկներով»,- նշվում է ՖԱՖ-ի հաղորդագրությունում։
Հայաստան - Հունաստան հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի
01:29 , 16 հոկտեմբերի
01:04 , 16 հոկտեմբերի 
00:55 , 16 հոկտեմբերի 
23:55 , 15 հոկտեմբերի
23:28 , 15 հոկտեմբերի 
22:34 , 15 հոկտեմբերի
21:57 , 15 հոկտեմբերի
11:07 , 15 հոկտեմբերի