16:48 13 նոյեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը նոյեմբերի 15-ին «Հանրապետական» ստադիանում անցկացվելիք Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի երևանյան վերջին հանդիպումից առաջ կանցկացնի ավանդական երթ։ Հայաստանի հավաքականը կընդունի հույներին։
«Ամբողջ տարվա ընթացքում ազգային հավաքականի հանդիպումներից առաջ FAF-ը մայրաքաղաքի կենտրոնում իրականացրեց մարդաշատ ֆուտբոլային երթեր և ֆուտբոլային մթնոլորտ ստեղծեց քաղաքում խաղից ժամեր առաջ։ Տարվա վերջին երևանյան խաղից առաջ ևս լինելու է երկրպագուների միասնական երթ, որի համար հավաքվում ենք նոյեմբերի 15-ին, ժամը 18։00-ին Օպերայի Արամ Խաչատրյան արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 19։00-ին։
FAF-ի հետ թիմին աջակցելու համար կարող եք ձեռք բերել արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածի տոմսեր։ FAF-ականները լինելու են սև շապիկներով»,- նշվում է ՖԱՖ-ի հաղորդագրությունում։
Հայաստան - Հունաստան հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.