Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի խաղում հյւորընկալվել է լեհական «Յագելոնիային»: Բելոստոկի «Չորտեն Արենայում» անցկացվող խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը առաջին խաղակեսից հետո պարտվում է 1:2 հաշվով:
11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան, Գվինեա Բիսաուն ներկայացնող Զիդան Բանժակին, որին փոխանցում կատարեց Կարլիերը:
Զիդան Բանժակին «Յագելոնիայի» դարպասը գրավելուց հետո վնասվածք ստացավ: Նրան փոխարինեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ժիրայր Շաղոյանը:
13-րդ րոպեին լեհ կիսապաշտպան Կամիլ Յոժվիակը հավասարեցրեց հաշիվը:
38-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Ռոդրիգո Կոնսեսիաոն կրկնապատկեց «Յագելոնիայի» առավելությունը:
Ընդմիջում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:55 , 16 հոկտեմբերի 
23:55 , 15 հոկտեմբերի
23:28 , 15 հոկտեմբերի 
22:34 , 15 հոկտեմբերի
21:57 , 15 հոկտեմբերի
11:07 , 15 հոկտեմբերի
10:04 , 15 հոկտեմբերի
09:05 , 15 հոկտեմբերի
00:58 , 15 հոկտեմբերի
23:57 , 14 հոկտեմբերի