18:24  ,  5 նոյեմբերի, 2019

Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմի» հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է գերմանական ակումբի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սարգիս Ադամյանի հետ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև գերմանացի պաշտպան Բենջամին Հյուբներն ու խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը: Հայաստանի հավաքականի հարձակվողը հաղթող է ճանաչվել՝ ստանալով ընդհանուր ձայների 83 տոկոսը:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը հոկտեմբերին տեղի ունեցած «Բավարիայի» դեմ խաղում հաղթանակ պարգևեց իր թիմին՝ դառնալով դուբլի հեղինակ:

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի՝ «Դույսբուրգի» հետ խաղում Սարգիս Ադամյանի գոլն օգնեց «Հոֆենհայմին» դուրս գալ հաջորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով