Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հոկտեմբերի 29-ին մեկնել է Լոնդոն, հայտնում է AS-ը:
Բեյլը Լոնդոնում հանդիպում կունենա իր գործակալ Ջոնաթան Բարնետի հետ, որն այժմ բանակցություններ է վարում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 30-ամյա կիսապաշտպանի տեղափոխության շուրջ:
Լոնդոն մեկնելուց առաջ Բեյլը ստացել է «Ռեալի» ղեկավարության թույլտվությունը, սակայն Արքայական ակումբի նախագահին դուր չի եկել այն, որ Բեյլը չի մասնակցել թիմի մարզմանը:
Ավելի վաղ իսպանական պարբերականները հաղորդում էին, որ «Ռեալի» ղեկավարությունը որոշել է ձմռանը վաճառել Բեյլի տրանսֆերային իրավունքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 15 հոկտեմբերի
23:57 , 14 հոկտեմբերի 
22:19 , 14 հոկտեմբերի
22:05 , 14 հոկտեմբերի
21:44 , 14 հոկտեմբերի 
20:20 , 14 հոկտեմբերի
18:39 , 14 հոկտեմբերի
18:15 , 14 հոկտեմբերի
09:14 , 14 հոկտեմբերի
00:58 , 14 հոկտեմբերի