22:40  ,  26 հոկտեմբերի, 2019

Ֆեդերերի 50-րդ հաղթանակն այս մրցաշրջանում

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը 50-րդ հաղթանակը տարավ այս մրցաշրջանում՝ դուրս գալով հայրենի Բազելի մրցաշարի եզրափակիչ։

Շվեյցարացի թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության հասավ 6։4, 6։4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 20 րոպե։

АТР 500 շարքի այս մրցաշարի եզրափակիչում Ֆեդերերի մրցակիցը կլինի ավստրալացի Ալեքս Դե Մինորը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով