21:23  ,  20 հոկտեմբերի, 2019

«Լիվերպուլն» առաջին միավորները կորցրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայությունում (տեսանյութ)

«Լիվերպուլն» առաջին միավորները կորցրեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում։ Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

36-րդ րոպեին նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ուելսցի կիսապաշտպան Դենիել Ջեյմսի փոխանցումից հետո գրավեց բրազիլացի Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը։

71-րդ րոպեին փոխարինման դուրս եկած անգլիացի կիսապաշտպան Ադամ Լալանան «Լիվերպուլին» փրկեց պարտությունից 85-րդ րոպեին խփած գոլով։ Արդյունավետ փոխանցումը կատարեց շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը։

«Լիվերպուլը» 25 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունենալով 6 միավորի առավելություն։ «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով 13-րդն է։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1։1 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 36 – Ադամ Լալանա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում