21:23 20 հոկտեմբերի, 2019«Լիվերպուլն» առաջին միավորները կորցրեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում։ Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
36-րդ րոպեին նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ուելսցի կիսապաշտպան Դենիել Ջեյմսի փոխանցումից հետո գրավեց բրազիլացի Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը։
71-րդ րոպեին փոխարինման դուրս եկած անգլիացի կիսապաշտպան Ադամ Լալանան «Լիվերպուլին» փրկեց պարտությունից 85-րդ րոպեին խփած գոլով։ Արդյունավետ փոխանցումը կատարեց շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը։
«Լիվերպուլը» 25 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունենալով 6 միավորի առավելություն։ «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով 13-րդն է։
Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1։1 (տեսանյութ)
Մարկուս Ռեշֆորդ, 36 – Ադամ Լալանա, 85
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.