11:47  +04,  18 հոկտեմբերի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանցը կհեռանա Հայաստանի հավաքականից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կհեռանա պաշտոնից, հայտնեցին ՀՖՖ-ից NEWS.am Sport-ի թղթկացին։ Առաջիկայում ՀՖՖ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախորդ երկու տուրերում Հայաստանի հավաքականը ձախողեց արտագնա հանդիպումները Լիխտենշտյենի (1։1) եւ Ֆինլանդիայի (0։3) հետ՝ գործնական զրկվելով եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը կընդունի Հունաստանի (նոյեմբերի 15) հավաքականին եւ կհյուրընկալվի իտալացիներին (նոյեմբերի 18)։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ