01:17  +04,  13 հոկտեմբերի, 2019

Արամ Հայրապետյան․ Եթե այսպես խաղանք Ֆինլանդիայում, ոչ մի շանս չենք ունենա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Ուրարտուի» դարպասապահ Արամ Հայրապետյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Լիխտենշտեյնի թիմի հետ ոչ ոքի խաղալուց հետո Վադուցում մեկնաբանել է արդյունքը։

«Չգիտեմ՝ ինչու այսպես ստացվեց։ Միայն մեկ հակագրոհ ունեցավ մրցակիցը։ Պետք է հաղթեինք, բայց երկրորդ խաղակեսում բաց թողեցինք։ Լավ հարված ստացվեց մրցակցի մոտ։ Վատ խաղացինք։ Եթե այսպես խաղանք Ֆինլանդիայում, ոչ մի շանս չենք ունենա»,- նշեց Արամ Հայրապետյանը։

Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրի հանդիպումը Ֆինլանդիայի հավաքականի հետ կանցկացնի հոկտեմբերի 15-ին Տուրկուում։

Սամվել Սուքիասյան՝ Վադուցից (Լիխտենշտեյն)

Եվրո-2020, J խումբ, 7-րդ տուր

Լիխտենշտեյն - Հայաստան՝ 1։1

Յանիկ Ֆրիկ, 72 - Տիգրան Բարսեղյան, 19

Իտալիա - Հունաստան՝ 2։0 (տեսանյութ)

Ժորժինյո, 63, 11մ, Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 78

Բոսնիա և Հերցեգովինա - Ֆինլանդիա՝ 4:1 (տեսանյութ)

Իզետ Հայրովիչ, 29, Միրալեմ Պյանիչ, 37, 11մ, 58, Արմին Հոջիչ, 73 - Յոել Պոհյանպալո, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով