01:17 13 հոկտեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Ուրարտուի» դարպասապահ Արամ Հայրապետյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Լիխտենշտեյնի թիմի հետ ոչ ոքի խաղալուց հետո Վադուցում մեկնաբանել է արդյունքը։
«Չգիտեմ՝ ինչու այսպես ստացվեց։ Միայն մեկ հակագրոհ ունեցավ մրցակիցը։ Պետք է հաղթեինք, բայց երկրորդ խաղակեսում բաց թողեցինք։ Լավ հարված ստացվեց մրցակցի մոտ։ Վատ խաղացինք։ Եթե այսպես խաղանք Ֆինլանդիայում, ոչ մի շանս չենք ունենա»,- նշեց Արամ Հայրապետյանը։
Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրի հանդիպումը Ֆինլանդիայի հավաքականի հետ կանցկացնի հոկտեմբերի 15-ին Տուրկուում։
Սամվել Սուքիասյան՝ Վադուցից (Լիխտենշտեյն)
Եվրո-2020, J խումբ, 7-րդ տուր
Յանիկ Ֆրիկ, 72 - Տիգրան Բարսեղյան, 19
Իտալիա - Հունաստան՝ 2։0 (տեսանյութ)
Ժորժինյո, 63, 11մ, Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 78
Բոսնիա և Հերցեգովինա - Ֆինլանդիա՝ 4:1 (տեսանյութ)
Իզետ Հայրովիչ, 29, Միրալեմ Պյանիչ, 37, 11մ, 58, Արմին Հոջիչ, 73 - Յոել Պոհյանպալո, 79

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.