23:31  +04,  12 հոկտեմբերի, 2019

Լիխտենշտեյն - Հայաստան․ Առաջին խաղակեսից հետո (ուղիղ, ֆոտո)

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Վադուցում խաղում է Լիխտենշտեյնի թիմի հետ։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը։ Հայաստանի թիմի եւ ղազախական «Կայսարի» հարձակվողը 19-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանի փոխանցումից հետո, հեռվից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

J խմբում զուգահեռ ընթանում է Իտալիա - Հունաստան հանդիպումը։ Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց։

Եվրո-2020, J խումբ, 7-րդ տուր, առաջին խաղակես

Լիխտենշտեյն - Հայաստան՝ 0։1

Տիգրան Բարսեղյան, 19

Իտալիա - Հունաստան՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով