21:51  ,  20 օգոստոսի, 2019

Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպանը «Շալկեից» կտեղափոխվի «Բեշիկթաշ»

Ստամբուլի «Բեշիկթաշը» համաձայնության է հասել գերմանական «Շալկեի» հետ Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկայի տրանսֆերի հարցում, հաղորդում է ntvspor.net-ը։

Թուրքական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 3 միլիոն եվրո, կկնքի 4 տարվա պայմանագիր։ Կոնոպլյանկան կստանա տարեկան 2,5 միլիոն եվրո։

Կոնոպլյանկան «Շալկեում» է խաղում 2016 թվականից։ Անցած մրցաշրջանում նա «Շալկեի» հետ մասնակցել է 21 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Կոնոպլյանկայի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում