19:06  +04,  18 օգոստոսի, 2019

«Արարատ-Արմենիայի» հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց Երեւանի «Նոա» թիմին։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը 48-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, իսկ հյուրերի երկրորդ գոլը խփեց հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման 74-րդ րոպեին։

Վերջին րոպեներին դաշտի տերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը։

«Արարատ-Արմենիան» 6 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Նոան» ունի 4 միավոր եւ չորրորդն է։

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 1։2

Մաքսիմ Մաիրովիչ, 82 – Արմեն Համբարձումյան, 48, Մաիլսոն Լիմա, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ