22:48  ,  27 օգոստոսի, 2012

Ռոբերտ Շտիգլից. Արթուր Աբրահամից ռեւանշ պահանջելու իրավուքն ես ունեմ

Ցանկանում եմ ռեւանշ-մենամարտ անցկացնել Արթուր Աբրահամի հետ, հայտարարել է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը, որը օգոստոսի 25-ին Բեռլինում չկարողացավ պաշտպանել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ:

«Իհարկե, ես ցանկանում եմ Աբրահամի հետ անցկացնել իմ հաջորդ մենամարտը: Կարծում եմ` ես ունեմ ռեւանշ պահանջելու իրավունք:

Որոշ ռաունդներում առաջին հատվածում ես էի ակտիվ, սակայն վերջում Աբրահամն ակտիվություն էր դրսեւորում: Սակայն դա տեղի էր ունենում վերջին 30 վայրկյաններին: Կարծում եմ` այդ ռաունդներում հաղթանակն իմն էր: Ընդհանուր առմամբ, հետաքրքիր մենամարտ ստացվեց: Աբրահամն ինձ ոչ մի բանով չզարմացրեց: Մոտիվացիան շատ մեծ էր երկուսիս մոտ էլ: Հնարավոր է, որ ես որոշակի մարտավարական սխալներ թույլ տվեցի: Բայց ես հաղթել եմ առնվազն 6-7 ռաունդներում», - Շտիգլիցի խոսքը մեջբերում է RusLife-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում