22:48 27 օգոստոսի, 2012Ցանկանում եմ ռեւանշ-մենամարտ անցկացնել Արթուր Աբրահամի հետ, հայտարարել է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը, որը օգոստոսի 25-ին Բեռլինում չկարողացավ պաշտպանել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ:
«Իհարկե, ես ցանկանում եմ Աբրահամի հետ անցկացնել իմ հաջորդ մենամարտը: Կարծում եմ` ես ունեմ ռեւանշ պահանջելու իրավունք:
Որոշ ռաունդներում առաջին հատվածում ես էի ակտիվ, սակայն վերջում Աբրահամն ակտիվություն էր դրսեւորում: Սակայն դա տեղի էր ունենում վերջին 30 վայրկյաններին: Կարծում եմ` այդ ռաունդներում հաղթանակն իմն էր: Ընդհանուր առմամբ, հետաքրքիր մենամարտ ստացվեց: Աբրահամն ինձ ոչ մի բանով չզարմացրեց: Մոտիվացիան շատ մեծ էր երկուսիս մոտ էլ: Հնարավոր է, որ ես որոշակի մարտավարական սխալներ թույլ տվեցի: Բայց ես հաղթել եմ առնվազն 6-7 ռաունդներում», - Շտիգլիցի խոսքը մեջբերում է RusLife-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.