19:08  ,  27 օգոստոսի, 2012

Ռոբերտ Շտիգլից. 7-րդ ռաունդից հետո ես չէի տեսնում Աբրահամի աջ ձեռքով կատարած հարվածները

Արթուր Աբրահամի հետ մենամարտում ես արժանի էի գոնե ոչ ոքի արդյունքի, հայտարարել է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը, որը օգոստոսի 25-ին չկարողացավ պաշտպանել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Շտիգլիցը Բեռլինում պարտվեց 112:116, 112:116, 113:115 հաշվով:

«Մենամարտից հետո ես զգում էի, որ կարող է ավելի լավ մենամարտել: Սակայն ես նաեւ վստահ էի, որ չեմ պարտվել: Ես արժանի էի գոնե ոչ ոքի արդյունքի: Որպես կանոն, ոչ ոքի ռաունդներում հաղթանակը տրվում է չեմպիոնին: Նշեմ, որ այս մենամարտից առաջ ես երբեք այսքան լուրջ պատռվածքներ չէի ունեցել: 7-րդ ռաունդից հետո ես չէի տեսնում Աբրահամի աջ ձեռքով կատարած հարվածները: Շատ ծանր մենամարտ էր:

Այս մենամարտում շատ կարեւոր դեր խաղաց նաեւ ձեռնոցների ընտրությունը: Ես փափուկ ձեռնոցներով էի, իսկ Աբրահամը ընտրել էր շատ կոշտ ձեռնոցներ: Դրանք փոքր էին ու կոշտ: Ես առաջին անգամ էի բախվում այդպիսի ձեռնոցների:

Իդեալական դեպքում երկու բռնցքամարտիկներն էլ պետք ռինգ դուրս գան նույն ձեռնոցներով: Մեր դեպքում ձեռնոցները տարբեր էին: Ապագայում ես ավելի ուշադիր կլինեմ ձեռնոցների հարցում»,- Շտիգլիցի խոսքը մեջբերում է RusLife-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում