21:50  +04,  8 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Փյունիկը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին»՝ 0։4 (ֆոտո)

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի ղեկավարությամբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Անգլիայի անցած առաջնությունում 7-րդ տեղը գրաված «Վուլվերհեմփթոնի» հետ։

4։0 հաշվով հաղթանակ տարավ պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմը։

29-րդ րոպեին իռլանդացի պաշտպան Մեթ Դոհերթին պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտայի փոխանցումից հետո բացեց հաշիվը։

42-րդ րոպեին մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը կրկնապատկեց հաշիվը։ Գոլային փոխանցումը դարձյալ կատարեց Ժոտան։ Երկրորդ խաղակեսում Խիմենեսը ձեւակերպեց դուբլ։ Ավելացված երկրորդ րոպեին էլ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նեւեսը։ Խախտում էր թույլ տվել Սերգեյ Շեւչուկը։

Պատասխան հանդիպումն Անգլիայում տեղի կունենա օգոստոսի 15-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։4

Մեթ Դոհերթի, 29, Ռաուլ Խիմենես, 42, 46, Ռուբեն Նեւես, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ