Երեւանի «Տորպեդոն» պայմանագիր է կնքել փորձառու կիսապաշտպան Խորեն Վերանյանի հետ, հայտնում է նորաստեղծ ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկում», «Միկայում», «Իմպուլսում», «Գանձասարում», «Արարատում», «Ալաշկերտում»։ Անցած մրցաշրջանում նա հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակում»։
Ժամանակին Խորեն Վերանյանը խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ այս ամառ ներկայացրել է Արցախի հավաքականը CONIFA-2019-ում։
Վերանյանը «Տորպեդոյի» կազմում մասնակցել էր «Արագածի» հետ ստուգողական հանդիպմանը և 11-մետրանոց հարվածով խփել թիմի 3 գոլերից մեկը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում