14:21  +04,  30 հունիսի, 2019

Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

 49 կգ քաշայինների եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանը մենամարտեց Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովի հետ եւ հաղթեց 4։1 հաշվով։

Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Յաուհենի Կարմիլչուկին: Քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել ռումինացի Ջիռլեանու Կոսմին-Պետրեի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում Արթուր Հովհաննիսյանը մենամարտել էր իռլանդացի Ռեջան Դեյլիի հետ եւ հաղթել 3։2 հաշվով։

64 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կմենամարտի Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը։

Հիշեցնենք, որ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։

Եվրոպական խաղերը բռնցքամարտիկների համար 2019թ․ Եվրոպայի առաջնությունն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: