14:21 30 հունիսի, 2019Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
49 կգ քաշայինների եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանը մենամարտեց Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովի հետ եւ հաղթեց 4։1 հաշվով։
Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Յաուհենի Կարմիլչուկին: Քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել ռումինացի Ջիռլեանու Կոսմին-Պետրեի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում Արթուր Հովհաննիսյանը մենամարտել էր իռլանդացի Ռեջան Դեյլիի հետ եւ հաղթել 3։2 հաշվով։
64 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կմենամարտի Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը։
Հիշեցնենք, որ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։
Եվրոպական խաղերը բռնցքամարտիկների համար 2019թ․ Եվրոպայի առաջնությունն է։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.