18:08  +04,  26 հունիսի, 2019

Եվրո-2019․ Ինչո՞ւ «Մարսելի» ֆուտբոլիստները չեն ընդգրկվել Հայաստանի Մ-19 հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից NEWS.am Sport-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, թե ինչու «Մարսելի» հայ ֆուտբոլիստները չեն ընդգրկվել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական՝ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար։

«Կիսապաշտպան Թոմ Բանդիկյանը լավ տպավորություն թողեց հավաքների ընթացքում և ապագայում անպայման կլինի մեր տեսադաշտում, սակայն այս պահին նա ընդամենը 17 տարեկան է, իսկ պատանեկան հավաքականներում նույնիսկ չնչին տարիքային տարբերությունն անչափ մեծ դեր է խաղում:

Ինչ վերաբերում է դարպասապահ Մանուել Նազարեթյանին, մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել «Մարսել»: Ֆրանսիական ակումբից մեզ պատասխանեցին, որ դարպասապահը կարող է միանալ հավաքականին միայն հուլիսի 5-ին` այսինքն հավաքի մեկնարկից 10 օր անց: Այդ իսկ պատճառով հավաքականի մարզչական շտաբը` Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, նպատակահարմար չգտավ ընդգրկել Մանուել Նազարեթյանին թիմի հայտացուցակում»,- նշվում է պարզաբանման մեջ:

Սամվել Սուքիասյան

Հայաստանի Մ-19 հավաքական

Դարպասապահներ 

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»       

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»     

Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Արսեն Եղիազարյան, «Բանանց»

Արման Ղազարյան, «Բանանց»                                                                  

Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ», (Գերմանիա)

Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան, «Ակադեմիա»

Անտոնի Կազարյան, «Կանն», (Ֆրանսիա)

Յուրի Օգանեսյան, «Լիոն Դյուշեր», (Ֆրանսիա)

Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց»

Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»

Կիսապաշտպաններ                                                        

Ռաֆիկ Միսակյան, «Շիրակ»

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց» 

Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Նարեկ Գրիգորյան, «Բանանց»

Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»

Սարգիս Մարտիրոսյան, «Հանզա Ռոստոկ», (Գերմանիա)

Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)

Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ», (Գերմանիա)

Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)

Ղազար Դերմեջյան, «Հրադեց Կրալովե», (Չեխիա)

Արամ Քոլոզյան, «Արարատ-Արմենիա»

Եվրո-2019-ի ամբողջական խաղացանկը

Կիրակի, 14.07

Ա խումբ

Հայաստան - Իսպանիա, 18։45, «Հանրապետական» ստադիոն

Իտալիա - Պորտուգալիա, 21։00, «Բանանց» ստադիոն

Երկուշաբթի, 15.07

Բ խումբ

Նորվեգիա - Իռլանդիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Չեխիա - Ֆրանսիա, 21։00, «Հանրապետական» ստադիոն

Չորեքշաբթի, 17.07

Ա խումբ

Պորտուգալիա - Իսպանիա, 18։45, «Բանանց» ստադիոն

Հայաստան - Իտալիա, 21։00, «Հանրապետական» ստադիոն

Հինգշաբթի, 18.07

Բ խումբ

Չեխիա - Նորվեգիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Իռլանդիա - Ֆրանսիա, 21։00, «Բանանց» ստադիոն

Շաբաթ, 20.07

Ա խումբ

Պորտուգալիա - Հայաստան, 21։00, «Հանրապետական» ստադիոն

Իսպանիա - Իտալիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Կիրակի, 21.07

Բ խումբ                                                                

Ֆրանսիա - Նորվեգիա, 21։00, «Բանանց» ստադիոն

Իռլանդիա - Չեխիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Փլեյ-օֆֆ

Չորեքշաբթի, 24.07

Կիսաեզրափակիչ

18։00, «Բանանց» ստադիոն

21։00, «Հանրապետական» ստադիոն

Շաբաթ, 27.07

Եզրափակիչ

20։30, «Հանրապետական» ստադիոն

Ա խմբի հաղթողը կիսաեզրափակիչում կխաղա Բ խմբի 2-րդ թիմի, Բ խմբի հաղթողը՝ Ա խմբի 2-րդ թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով