14:50  ,  24 օգոստոսի, 2012

Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի 5 լավագույն բռնցքամարտիկների շարքում

Օգոստոսի 25-ին Բեռլնինի O2 մարզապալատում կայանալիք WBO վարկածով չեմպիոնական գոտու՝ Ռոբերտ Շտիգլից – Արթուր Աբրահամ մենամարտի նախաշեմին Sports.yahoo.com հեղինակավոր պորտալը կազմել է Գերմանիայի հինգ լավագույն բռնցքամարտիկների ցուցակը:

Լավագույն հնգյակում ընդգրկվել են՝ Ֆելիքս Շտուրմը (37-2-2, 16 նոկաուտ, Գերմանիայի կրկնակի եւ WBA վարկածող գործող չեմպիոն), Մարկո Հուկը (34-2-1, 25 նոկաուտ, WBO վարկածով առաջին ծանրքաշային կարգի գործող չեմպիոն), Ռոբերտ Շտիգլիցը (42-2, 23 նոկաուտ, WBO վարկածով գործող չեմպիոն), Էդուարդ Գուտնեխտը (24-1, 9 նոկաուտ, EBU վարկածով առաջին ծանրքաշային կարգի Եվրոպայի չեմպիոն) եւ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (34-3, 27 նոկաուտ):

Կայքի փոխանցմամբ՝ 32-ամյա Աբրահամը Գերմանիայի ամենահայտնի եւ սիրված բռցքամարտիկն է, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ արժանանալ բռնցքամարտի երկրպագուների համակրանքին:

Կայքը նշում է, որ Շտիգլիցի հետ մենամարտը կարող է վերջին հնարավորությունը լինել Աբրահամի համար՝ նվաճելու WBO-ի պատվավոր գոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում