14:50 24 օգոստոսի, 2012Օգոստոսի 25-ին Բեռլնինի O2 մարզապալատում կայանալիք WBO վարկածով չեմպիոնական գոտու՝ Ռոբերտ Շտիգլից – Արթուր Աբրահամ մենամարտի նախաշեմին Sports.yahoo.com հեղինակավոր պորտալը կազմել է Գերմանիայի հինգ լավագույն բռնցքամարտիկների ցուցակը:
Լավագույն հնգյակում ընդգրկվել են՝ Ֆելիքս Շտուրմը (37-2-2, 16 նոկաուտ, Գերմանիայի կրկնակի եւ WBA վարկածող գործող չեմպիոն), Մարկո Հուկը (34-2-1, 25 նոկաուտ, WBO վարկածով առաջին ծանրքաշային կարգի գործող չեմպիոն), Ռոբերտ Շտիգլիցը (42-2, 23 նոկաուտ, WBO վարկածով գործող չեմպիոն), Էդուարդ Գուտնեխտը (24-1, 9 նոկաուտ, EBU վարկածով առաջին ծանրքաշային կարգի Եվրոպայի չեմպիոն) եւ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (34-3, 27 նոկաուտ):
Կայքի փոխանցմամբ՝ 32-ամյա Աբրահամը Գերմանիայի ամենահայտնի եւ սիրված բռցքամարտիկն է, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ արժանանալ բռնցքամարտի երկրպագուների համակրանքին:
Կայքը նշում է, որ Շտիգլիցի հետ մենամարտը կարող է վերջին հնարավորությունը լինել Աբրահամի համար՝ նվաճելու WBO-ի պատվավոր գոտին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.