12:46  +04,  24 հունիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ Պոգբան հեռանա

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հեռանա թիմից, գրում է Daily Mail-ը:

Մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստները վստահ են, որ Պոգբայի հեռանալը միայն օգուտ կտա թիմին, քանի որ նա լարված հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հետ: Նորվեգացի մասնագետը եւս դեմ չէ Պոգբայի տրանսֆերին:

26-ամյա Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»:

Անգլիայի ավարտված առաջնությունում Պոգբան մասնակցել է 35 հանդիպման, խփել 13 գոլ:

Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված  է մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: