19:40  +04,  20 հունիսի, 2019

«Փյունիկի» մրցակիցները Սլովենիայում

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» հունիսի 21-ից հուլիս 3-ը Սլովենիայում կանցկացնի մարզումային հավաք, որի ընթացքում կունենա նաեւ երեք ստուգողական հանդիպում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունիսի 26-ին «Փյունիկի» մրցակիցը կլինի Ավստրիայի Բունդեսլիգան ներկայացնող «ՏՍՎ Հարտբերգը», հունիսի 29-ին՝ սլովենական «ՆԿ Մուրան», հուլիսի 2-ին՝ լեհական «Կրակովիան»:

«Փյունիկը» պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին։ Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը կմրցի մակեդոնական «Շկուպիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: