17:28  +04,  18 հունիսի, 2019

Եվրո-2019․ Տոմսերի գները՝ 200-500 դրամ

Նախնական վաճառքի են հանվել Երեւանում անցկացվելի ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության խմբային փուլի բոլոր խաղերի տոմսերը։ «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղերում կարելի է ձեռք բերել բոլոր 3 մարզադաշտերում նշանակված խաղերի տոմսերը, իսկ «Բանանցի» ստադիոնում և ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում վաճառվում են միայն տվյալ մրցավայրերում կայանալիք խաղերի տոմսերը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Խմբային փուլի խաղերի տոմսերի արժեքը․

«Հանրապետական» ստադիոն՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 200 դրամ։

«Բանանց» ստադիոն՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային տրիբունա՝ 200 դրամ։

ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ մեկ հիմնական տրիբունա՝ 500 դրամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս