Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի Հունաստան - Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի մրցավար Կրիստո Տոհվերը: Եզրերում նրան կօգնեն Սիլվեր Կոյվը, Արոն Հարսինգը: Չորրորդ պաշտոնյան Յուրի Ֆրիշերն է, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
ՈւԵՖԱ-ի պատվիրակը Լատվիան ներկայացնող Եվգենի Միլևսկին է, մրցավարների տեսուչը՝ Ռենատուս Տեմինկը (Նիդերլանդներ):
Հունիսի 11-ին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում կայանալիք Հունաստան - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում