21:26  +04,  23 օգոստոսի, 2012

Բրազիլիայի դեսպան. Օլիմպիականները կտեսնեն շատ ջերմ եւ հյուրընկալ Ռիո դե Ժանեյրո

«Բրազիլիայի պարալիմպիկ թիմն ավելի մեծ հաջողություններ է ունենում Խաղերում, քան օլիմպիականների թիմը։ Սա մի փաստ է, որի մասին այդքան էլ տեղյակ չեն նույն Բրազիլիայում։ Իսկ այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն ինձ փոխանցեց օլիմպիական խորհրդանշական դրոշը, որն իրականում արդեն Ռիոյում է»։ Այդ մասին ասաց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարչելա Նիկոդեմոսը։

Օգոստոսի 23-ին «Միկա» մարզահամալիրում ամառային Օլիմպիական խաղերի խորհրդանշական դրոշը Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարչելա Նիկոդեմոսին հանձնեց Հայաստանում  Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը։

Մարչելա Նիկոդեմոսը կարեւորեց Հայաստանում երկու դեսպանությունների համագործակցությունը օլիմպիական շարժման ոլորտում։

«Կարծում եմ, հարկ չկա նշել, թե որքան հաջողված էին Լոնդոնի Օլիմպիական խաղերը, որոնք հիմք հանդիսացան տարբեր ազգերի միջեւ նոր ընկերության եւ համագործակցության համար։ Մեծ Բրիտանիայի դեսպանն ինձ փոխանցեց օլիմպիական խորհրդանշական դրոշը, որն իրականում արդեն Ռիոյում է։

Ռիո դե Ժանեյրոն եւ ամբողջ Բրազիլիան արդեն գիտակցում են, թե ինչպիսի մարտահրավեր է մեզ սպասվում, քանի որ պետք է փորձենք ապահովել Օլիմպիական խաղերի կազմակերպման նմանատիպ մակարդակ, ինչ եղավ Լոնդոնում։ Առայժմ չենք կարող խոստանալ, որ մեր Խաղերը նույնպիսի հաջողությամբ կպսակվեն։ Բայց խոստանում ենք, որ կստեղծենք հրաշալի օլիմպիական ավան։ Մասնակիցները կտեսնեն շատ ջերմ եւ հյուրընկալ Ռիո դե Ժանեյրոն։ Իսկ մինչեւ այդ կհետեւենք Պարալիմպիկ խաղերին եւ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին»,- ասաց Մարչելա Նիկոդեմոսին։

Անդրադառնալով օգոստոսի 29-ին մեկնարկող լոնդոնյան 14-րդ Պարալիմպիկ խաղերին՝ Բրազիլիայի դեսպանը նշեց.

«Մեզ համար շատ կարեւոր են Պարալիմպիկ խաղերը, քանի որ դրանք կարեւորում եւ շեշտում են ամենակարեւորը մարդու մեջ՝ նրա ոգին եւ կամքը, որոնցով մարդը կարողանում է հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Իրականում, բրազիլական  պարալիմպիկ թիմն ավելի մեծ հաջողություններ է ունենում Խաղերում, քան օլիմպիականների թիմը։ Սա մի փաստ է, որի մասին այդքան էլ տեղյակ չեն նույն Բրազիլիայում։ Մենք Լոնդոնում էլ շատ լավ հանդես կգանք, ինչպես հանդես եկանք Պեկինում։ Նույն հաջող ելույթը ակնկալում ենք նաեւ հայ պարալիմպիկ մարզիկներից, քանի որ կարեւորը մարզիկների քանակը չէ, այլ մասնակցությունն ու ոգին»։

Հիշեցնենք, որ Լոնդոնի Պարալիմպիկ խաղերը կմեկնարկեն օգոստոսի 29-ին։ Հայաստանը կունենա երկու մասնակից։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Սոնա Բարսեղյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ