11:08  +04,  28 մայիսի, 2019

Բունդեսլիգայի ուղեգիր նվաճած «Ունիոնի» երկրպագուների ցնծությունը

Բեռլինի «Ունիոնը» պատմության մեջ առաջին անգամ կխաղա ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում:

Բունդեսլիգայի ուղեգրի համար անցումային փուլի պատասխան խաղում «Ունիոնը» տանը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Շտուտգարտի» հետ: Շտուտգարտում անցկացված առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը: «Ունիոնը» դիմակայությունում հաղթեց մրցակցի դաշտում խփած գոլերի շնորհիվ:

«Ունիոնի» երկրպագուները պատմական նվաճումը խաղադաշտում նշել են ֆուտբոլիստների հետ:

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում «Ունիոնը» գրավել էր երրորդ տեղը:

Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի ուղեգիր էին նվաճել նաեւ «Քյոլնը» եւ «Պադերբորնը», իսկ Գերմանիայի ուժեղագույնների լիգայից դուրս էին մնացել «Հանովերը» եւ «Նյուրնբերգը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: