23:55  +04,  25 մայիսի, 2019

«Բավարիան»՝ Գերմանիայի գավաթակիր

«Բավարիան» երեք տարի անց դարձյալ նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթը՝ ձեւակերպելով «ոսկե դուբլ»։ Մյունխենյան ակումբը նվաճել էր նաեւ Գերմանիայի չեմպիոնի կոչումը։

Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմը մրցեց Բունդեսլիգայի բրոնզե մեդալակիր «ՌԲ Լայպցիգի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

29-րդ րոպեին «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը։ 78-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Քոմանը։ 85-րդ րոպեին Լեւանդովսկին խփեց նաեւ իր երկրորդ գոլը։

«Բավարիան» 19-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը։

Գերմանիայի Գավաթ, եզրափակիչ

«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա»՝ 0։3 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 29, 85, Քինգսլի Քոման, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ