17:33  ,  2 մայիսի, 2015

Ջեւան Չելոյանց. Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի հետ խնդիրներ չկան

Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը «Զենիթի» դեմ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղից հետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին ու Արաս Օզբիլիսին:

«Պետք է հաղթեինք «Զենիթին»: Ինչ վերաբերում է Օզբիլիսի հետ կապված իրավիճակին, ապա նրա ու Մովսիսյանի հետ խնդիրներ չկան»,- Չելոյանցի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Սպարտակը» որոշել է տրանսֆերի հանել Արաս Օզբիլիսին եւ Յուրա Մովսիսյանին: Օզբիլիսը քննադատել էր «Սպարտակի» թուրք գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ իր խոսքը աղավաղվել է, բայց նա տուգանվելու է այդ հարցազրույցի համար: Մովսիսյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ Վալերի Կարպինի օրոք «Սպարտակն» ավելի գեղեցիկ, կոմբինացիոն եւ դիտարժան խաղ էր ցուցադրում։ Դրանից հետո «Սպարտակը» արգելեց Մովսիսյանին հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում