21:44  ,  28 ապրիլի, 2024

#TripVlog. Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)

Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտվեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանն առաջնությունը լուսաբանում էր մրցավայրից եւ ներկայացնում է #TripVlog-ի չորրորդ թողարկումը, որը նվիրված է  Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի արծաթե նվաճմանը հենացատկում։

Եզրափակիչում նա հավաքեց 14.850 միավոր։ Չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի Ջեք Ջերմեյնի արդյունքն է 14.883:

Հայաստանի թիմի առաջատարը որակավորման փուլում վաստակել էր 14.416 միավոր միավոր: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ բարդությունը նա փոխեց: Մրցավարները գնահատեցին 13.733 միավոր:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում