21:36  ,  28 ապրիլի, 2024

Գվարդիոլի եւ Հոլանդի գոլերը հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից աչքի ընկան խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլն ու նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

34 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 79 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Արսենալից», որն անցկացրել է 35 հանդիպում։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 17-րդն է՝ 26 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 (տեսանյութ)

Յոշկո Գվարդիոլ, 32, Էրլինգ Հոլանդ, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում