15:10  ,  9 մարտի, 2015

Մխիթարյանի, Օբամեյանգի եւ Կամպլի գեղեցիկ փոխանցումները

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունն առանձնացրել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ Կեւին Կամպլի գեղեցիկ փոխանցումները «Համբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 0:0 հաշվով: Այդ խաղում հյուրերի 3 ֆուտբոլիստներն էլ կատարել էին մեկական կրնկով փոխանցում:

Հիշեցնենք, որ Համբուրգում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղացել էր 75 րոպե: Դորտմունդցիները 29 միավորով 10-րդն են Բունդեսլիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում