18:08  ,  1 մայիսի, 2024

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն հունիս-հուլիսին անցկացվելիք բասկետբոլի Եվրոպայի B և C դիվիզիոնի տարբեր տարիքային առաջնությունների հանդիպումները, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության հանդիպումների սպասարկող մրցավարների թվում է Թամարա Հարությունյանը։ Նա նաև ընդգրկվել է կանանց Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունների մրցավարական կազմում։

Իսկ Դավիթ Կիխյանը կսպասարկի Մ18 տարեկանների C դիվիզիոնի և Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում