20:20  ,  7 մարտի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» միավորներ կորցրեց, «Բավարիան» մեծացնում է առավելությունը

«Համբուրգը» եւ Դորտմունդի «Բորուսիան» ոչ ոքիով բաժանվեցին գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում: Համբուրգում գրանցվեց 0:0 հաշիվը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր եւ խաղաց 75 րոպե: Առաջին խաղակեսում հյուրերն ունեին ոչ մեծ տարածքային առավելություն, բայց 2 թիմերն էլ ստեղծեցին մեկական գոլային պահեր: Ընդմիջումից հետո «Համբուրգն» ավելի մեծ ուժեր էր կենտրոնացրել պաշտպանությունում, իսկ «Բորուսիայի» գրոհները վտանգավոր չէին ստացվում: 63-րդ րոպեին Մխիթարյանը ստացավ դեղին քարտ, իսկ 13 րոպե անց փոխարինվեց: Վերջնամասում Յուրգեն Կլոպի թիմը մեծացրել էր ճնշումը, սակայն հաղթանակ կորզել չհաջողվեց:

Առաջատար Մյունխենի «Բավարիան» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի դուբլի օգնությամբ 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հանովերի» նկատմամբ, իսկ «Վոլֆսբուրգը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Աուգսբուրգին»:

Այս տուրից հետո «Բավարիայի» եւ երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգի» միջեւ միավորների տարբերությունը հասավ 11-ի: Նախորդ 4 տուրերում հաղթած Դորտմունդի «Բորուսիան» 29 միավորով մնաց 10-րդ տեղում:  

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Համբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 0:0

«Հանովեր» - «Բավարիա»՝ 1:3

Հիրոշի Կիյոտակե, 25 – Խաբի Ալոնսո, 28, Թոմաս Մյուլեր, 61 (11մ.), 72

«Աուգսբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 1:0

Դոմինիկ Խոր, 63

«Ֆրայբուրգ» - «Վերդեր»՝ 0:1

Ֆրանկո Դի Սանտո, 35

«Շալկե» - «Հոֆենհայմ»՝ 3:1

Կրիստիան Ֆուքս, 12, Մաքս Մայեր, 41, 53 – Կեւին Ֆոլանդ, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում