20:03  ,  1 մայիսի, 2024

ՉԼ․ Վինիսիուսը կրկնել է Ռոնալդուի եւ Լիտմանենի ցուցանիշը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (2:2) Մյունխենի «Բավարիային» երկու գոլ խփելու շնորհիվ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կրկնել է «Ռեալի» նախկին հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի եւ Ամստերդամի «Այաքսի» նախկին կիսապաշտպան, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յարի Լիտմանենի ցուցանիշը։

Պատմության մեջ միայն նրանց է հաջողվել երեք տարի անընդմեջ գոլ խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, հաղորդում է Opta-ն։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը մասնակցել է 8 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում