23:09  ,  1 մայիսի, 2024

«Մասթերս»․ Ռուբլյովն ու Օժե-Ալյասիմը դուրս եկան կիսաեզրափակիչ

Աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ Մադրիդի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա 4:6, 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին, որը նախորդ երկու տարիներին նվաճել էր այս մրցաշարի տիտղոսը։

Ռուբլյովի հաջորդ մրցակիցը կլինի Թեյլոր Ֆրիցի (ԱՄՆ, 12) եւ Ֆրանսիսկո Սերունդոլոյի (Արգենտինա, 21) դիմակայության հաղթողը։

Աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները վնասվածքի պատճառով չի ներկայանա քառորդ եզրափակիչի մրցախաղին, եւ աշխարհի 35-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմն առանց պայքարի դուրս կգա կիսաեզրափակիչ։

Նրա մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ  աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի մրցախաղի հաղթողը։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում