21:06  ,  1 մայիսի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռեշֆորդի տրանսֆերից ակնկալում է 70 միլիոն եվրո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս ամռանը վաճառել 26-ամյա անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, եթե ստանա 70 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, հաղորդում է ESPN-ը։

Եվրոպայում Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի համար այդքան գումար առաջարկելու հնարավորություն ունի միայն Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն, սակայն փարիզյան ակումբի կողմից հետաքրքրություն դեռ չկա։

Ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը մասնակցել է 40 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Transfermarkt-ը Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում