Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Տոսնոյի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 16-րդ տուրի հաղթական խաղում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ինչպես յուրաքանչյուր խաղում, այնպես էլ այսօր տրամադրվել էինք միայն հաղթանակի: Ուրախ եմ, որ իմ ավանդն ունեցա հաղթանակի գործում: Տղաներն ամեն ինչ արեցին, որպեսզի ես մեն-մենակ դուրս գայի դարպասապահի դեմ: Ես դուրս եկա եւ փորձեցի գոլ խփել: Լավ է, որ ստացվեց:
Չնայած ցուրտ եղանակին, ստադիոնում բավական շատ երկրպագուներ կային: Մենք խաղում էինք նրանց համար: Այժմ նովգորոդցիներին սպասում ենք մեր նոյեմբերյան տնային խաղերում:
Վերջում կցանանայի շնորհակալոււյթւոն հայտնել ակումբի գյուղատնտեսներին: Ֆուտբոլային խաղադաշտը հիանալի էր տարվա այս ժամանակահատվածի համար»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Վոլգայի» կայքը:
Հիշեցնենք, որ «Վոլգան» տանը 3:1 հաշվով հաղթեց «Տոսնոյին», իսկ Արթուր Սարկիսով մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում