15:15  ,  6 հոկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Կվերադառնանք ավելի ուժեղ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուսադրող գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Կվերադառնանք ավելի ուժեղ»,- գրել է վնասվածքից ապաքինվող 25-ամյա ֆուտբոլիստը, ով տեղադրել է «Բորուսիայի» կիսապաշտպաններ Մարկո Ռոյսի, Իլկայ Գյունդոգանի եւ Նուրի Շահինի հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ «Մայնցի» դեմ սեպտեմբերի 20-ին կայացած խաղում վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար պահանջվելու է մոտ 4 շաբաթ: «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հոկտեմբերի 5-ին նշել էր, որ Հենրիխի ապաքինումը նորմալ է ընթանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում